«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Դեռ ոչ այնքան հեռավոր 2016 թ. ինչերի՜ց էինք խոսում

Դեռ ոչ այնքան հեռավոր 2016 թ. ինչերի՜ց էինք խոսում
05.07.2023 | 19:43

Փոխզիջումների մասին:

Նախ, գուցե համարժեք գնահատվեն այն զիջումները, որ արդեն արվել են և պակաս արժեքավոր չեն, մասնավորապես՝

ա) Հայաստանի պատմական տարածք հանդիսացող Նախիջևանի հայաթափումն ու զավթումը,

բ) Հայաստանի պատմական տարածք հանդիսացող Արցախի իրավական կարգավիճակի որոշումը հանրաքվեի միջոցով, ինչը ինքնին հակասում է մեր պետության տարածքային ամբողջականության սկզբունքին,

գ) Հայաստանի՝ նաև խորհրդային շրջանում տարածք կազմող որոշ բնակավայրերի զավթումը և այլն:

Այս ցանկը սպառիչ չէ, կարելի է շարունակել, և դրանում չկան հնարովի փաստարկներ, պարզապես, կարծում եմ, հարկ է ճշգրիտ ընտրել փոխզիջումների մեկնակետը:

Նույն հաջողությամբ հայկական կողմը կարող է նախանձախնդիր հետևողականություն դրսևորել, օրինակ՝ Նախիջևանի կարգավիճակը պարզելու հարցում և հասնել նրան, որ դա քննարկվի Արցախի խնդրին զուգահեռ, և բնավ կարևոր չէ, թե ինչպիսին կլինի միջազգային արձագանքն այդ հարցի հիմնավորվածության առնչությամբ, կարևորը խնդիրն առաջադրելն է՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1936

Մեկնաբանություններ